• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Վ. Բիյագովը ելույթ ունեցավ Քրիստոնեական միություն կուսակցության 50-րդ կոնգրեսին

16 մարտի, 2024
Դեսպան Վ. Բիյագովը ելույթ ունեցավ Քրիստոնեական միություն կուսակցության 50-րդ կոնգրեսին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ


Մարտի 16-ին Քրիստոնեական միություն կուսակցության հրավերով Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը մասնակցեց կուսակցության 50-րդ կոնգրեսին:

Կոնգրեսի շրջանակներում դեսպան Բիյագովը հանդես եկավ ելույթով՝ շնորհակալություն հայտնելով կուսակցության աջակցության, մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին դիրքորոշման, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի աներկբա դատապարտման և վերջիններիս վերաբերյալ Խորհրդարանում մշտապես բարձրաձայնման համար:

Դեսպանն իր ելույթում անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման և այնտեղ ապրող հայերի բռնի տեղահանման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությանը և հատկապես՝ քրիստոնեական կոթողներին սպառնացող վտանգը:

Ընդգծվեց Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և այդ համատեքստում ներկայացվեց Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ միտված տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը:

 
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: